ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարը, որի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը:
Վերջին՝ 6-րդ տուրում նորվեգացի գրոսմայստերը սպիտակներով 70-րդ քայլում հաղթեց Լևոն Արոնյանին՝ հավաքելով 4.5 միավոր: Հայ գրոսմայստերը 2.5 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը: Երկրորդ տեղում է 3.5 միավոր հավաքած ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Հիշեցնենք` Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողը կստանա 70 հազար դոլար, երկրորդ տեղը՝ 50 հազար, երրորդ տեղը՝ 30 հազար, չորրորդ տեղը՝ 20 հազար դոլար:








































