Իրանի նախագահ Հասան Ռուհանին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ գրում է The Guardian-ը:
Օբաման կիրակի ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ նամակներ է փոխանակել Ռուհանիի հետ և ցանկանում է Թեհրանի ներուժը գործի դնել Սիրիայում իրադրության կայունացման համար:
Եթե Օբամայի և Ռուհանիի հանդիպումը կայանա, դա կլինի 1979 թվականից ի վեր երկու երկրների միջև բարձր մակարդակով առաջին հանդիպումը:
Բացի այդ, կիրակի Ռուհանին հաստատել է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու սիրիական հարցը քննարկելու համար:











































