Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Զինված ուժերում խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մայիսի 23-ին հրավիրված ասուլիսում: Նրա խոսքով՝ ադրբեջանական մամուլում լայն արձագանք գտած հայկական կողմին տեղեկատվության փոխանցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությունը խոսում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին:

«Լուրեր ստացանք, որ զինծառայողները սպանվում են անհայտ պարագաներում իրավապահների կողմից  եւ փակ դագաղներում հանձնվում են հողին նույնիսկ առանց բացատրության, թե ինչու են նրանք սպանվում: Հետեւելով ադրբեջանական մամուլին՝ տեսնում ենք, որ երկու թեզ է շրջանառվում, թե իրականում ինչու պետք է այս զինծառայողներին ձերբակալեին: Ընդ որում, դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Առաջինն այն է, որ միգուցե Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ մրցակցություն է գնում, որ այսպես փորձում են միմյանց կադրերը լիկվիդացնել: Խոսք էր գնում նաեւ հնարավոր զինված ապստամբության մասին, եւ միգուցե, հենց դա էր բացահայտվել եւ կանխվել այսպես: Երկրորդ տարբերակը  հունվար-փետրվարին ներթափանցման փորձերը տապալելու մասին է: Կար հրաման նորից ապրիլյան դեպքերի նման մի բան ստեղծել,  միգուցե հրամանին չենթարկվելու կամ տապալելու համար հաշվեհարդար են տեսնում:  Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, տասնյակ սպաներ են ձերբակալվել, ինչը խոսում է տիրող ներքին իրավիճակի, նրանց  պատրաստվածության մասին, որն իր հերթին առիթ է տալիս մտածելու, որ նման Զինված ուժերով, նման խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ,  որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի»,-նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս արված հայտարարությունը, որում նշվում էր, թե Ադրբեջանն է մայիսի 15-ին նախահարձակ եղել,  առաջին հասցեական հայտարարությունը չէ, եւ պետք չէ դրան վերաբերվել որպես սենսացիոն ձեռքբերման: «Մինսկի խմբի համանախագահները կարծես թե շեշտադրեցին, որ Ադրբեջանն է եղել, սակայն  կոչերը կրկին ուղղված էին երկու կողմերին էլ՝ լինել ավելի կշռադատված, թույլ չտալ լարվածության աճ: Սա առաջին անգամը չէ, ինչպես բազմիցս նշվեց մամուլում: Հիշենք 2015 թվականի Կրակովի հանդիպումը, որից հետո Ադրբեջանին կոչ արվեց հետեւողական լինել ստանձնած պարտավորություններին: Կարծում եմ՝  շահեկան կլինի կողք կողքի դնել այս բոլոր հայտարարությունները եւ դրանք ընդունել որպես օրինաչափություն: Նման շեշտադրումներ էլի հնչել են, եւ սա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայում է դիրքորոշումը: Պետք է պարզապես խրախուսել, որպեսզի դա հետեւողական զարգացում ունենա»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեպետ նման կոչերով որեւէ խնդիր չի լուծվում, բայց պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն օգտագործեն ողջ ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ՝ այդ երկրին զերծ պահելու իր ռազմատենչ քաղաքականությունից եւ իրականում խաղաղ ճանապարհով լուծման ճանապարհներ գտնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում