Նեպալի իշխանությունները կազմակերպել են Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների ավելի քան 4000 մարմնամասերի հրկիզում։ Դրանց թվում են ձյունե ընձառյուծի, ծխագույն ընձառյուծի, վագրի երեսվածքներ, ռնգեղջյուրների եղջյուրներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կենդանիների մնացորդները կրակին են մատվել Չիտվան նահանգում՝ մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հարավ։
Նեպալի արտգործնախարար Շարան Մահաթն անձամբ է հրկիզել կույտն ազգային պարկում, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Հրկիզումը կատարվել է մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը։
Իշխանությունները հույս ունեն, որ կենդանիների մարմնի մնացորդների հրկիզումը կարևոր ուղերձ կդառնա. դրանք արժեքավոր են այն ժամանակ, երբ կենդանիները ողջ են։
Վերջին անգամ նման միջոցառում Նեպալում անցկացվել է 20 տարի աաջ։















































