Հնդկական ավտոարտադրության գլուխգործոցը՝ գերփոքր և գերէժանագին քաղաքային Tata Nano ավտոմեքենան, ձեռք են բերում Հնդկաստանի աղքատ բնակիչները՝ մոտոսայլակի փոխարեն, կամ պետությունն է նրանց տրամադրում՝ երեխաներ չունենալու դիմաց:
Ի պատիվ հնդկական ոսկերչության 5000-ամյակի՝ ավտոմեքենաներից մեկը պատել են 80 կգ ոսկով, 10կգ արծաթով և 10 հազար թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով՝ դրանով իսկ դրա գինը 3000 դոլարից բարձրացնելով մինչև 4.600.000 դոլար:
Ավտոմեքենան նախատեսված չէ վաճառքի համար: Այն Goldplus ոսկերչական ընկերության կողմից կօգտագործվի որպես ցուցանմուշ:











































