Սեպտեմբերի 16-ին իտալացիները կմեկնարկեն խորտակված նավը ջրից դուրս բերելու՝ պատմության մեջ ամենախոշոր ու թանկարժեք օպերացիան: Ջրից դուրս է բերվելու զբոոսաշրջային Costa Concordia նավը, որը խորտակվել էր անցած տարի:
Այն դուրս կբերեն օդային բարձիկների ու ցեմենտային հենարանների օգնությամբ: Օպերացիան կարժենա մեկ միլիարդ դոլար: Եթե նավը հաջողվի ջրի մակերես բարձրացնել, այն նավահանգիստ կհասցնեն միայն կես տարուց: Խորտակման բոլոր հետևանքները վերացնելու համար կպահանջվի հինգ տարի:







































