Պալերմոյի կենտրոնում սպանվել է սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկը՝ 67-ամյա Ջուզեպե Դաինոտին: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ականատեսների խոսքով՝ կրակոցները հնչել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 08.00-ին, երբ Դաինոտին հեծանիվ է քշել: Նրա դին հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը, երբ երեխաներին դպրոց է ուղեկցել:
Նախնական տվյալներով՝ Դաինոտիի գլխին կրակել են երկու դիպուկահարներ:





































