Մայիսի 21-ին Լաս Վեգասում կայացել է հանրահայտ Billboard ամսագրի ամենամյա Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են երաժշտական ամենատարբեր ուղղությունները ներկայացնող արտիստներ:
Մրցանակաբաշխությանը ռեկորդ է սահմանել ռեփեր Դրեյքը, որը հնարավոր 22 մրցանակից ստացել է 13 –ը: Կանդացի ռեփերը ճանաչվել է նաև «Լավագույն երգիչ», «Billboard 200-ի լավագույն արտիստ» և «Billboard 100-ի լավագույն կատարող»։


Լավագույն երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն, իսկ «Լավագույն նորահայտ երգիչ» անվանակարգում հաղթել է Զայնը: Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում հաղթել է Metallica խումբը՝ Hardwired…To Self Destruct ալբոմով, իսկ «Լավագույն խումբ», «Լավագույն ռոք արտիստ» անվանակարգերում մրցանակի է արժանացել Twenty One Pilots-ը:
Մրցանակաբաշխության ամենահիշարժան պահերի մեկը եղել է 71-ամյա Շերի ցնցող ելույթը և տեսքը:



Հուզիչ ելույթ է ունեցել Մայլսի Սայրուսը, որը կատարել է Malibu հիթը: Երգը նվիրված է եղել Սայրուսի ընկերոջը՝ Լիամ Հեմսվորթին: Ելույթի ժամանակ երգչուհին հազիվ է զսպել արցունքները և կատարման վերջում դողացող ձայնով ասել է՝ «Շնորհակալություն»:


https://youtu.be/YkrsIeS_wfQ
Եվ եթե Սայրուսի ելույթի ժամանակ միայն ինքն է հուզվել, ապա T-Mobile Arena-ի բեմում երգչուի Սելին Դիոնը ստիպել է արտասվել բոլորին: Նա կատարել է իր հանրահայտ My Heart Will Go On երգը:





















































