Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Քաղաքացիական հրամայական

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո մեր երկրի ներքաղաքական զարգացումների առաջիկա սպասումներն ու ուրվագծերը առանցքային են դարձնում քաղաքացիական հասարակության խնդիրը: Բանն այն է, որ ներկայիս ներքաղաքական բովանդակությունը վկայում է, որ առաջիկա գործընթացներում բավական մեծ է լիելու արտաքին ազդեցությունը, գուցե նույնիսկ միջամտությունը, իսկ Հայաստանի քաղաքական դաշտն էլ կարծես թե գտնվում է այդ տոտալ սպասման մեջ: Այդ պարագայում, Հայաստանի հասարակությունը, որպես գործոն, հայտնվում է քաղաքական լուսանցքից այն կողմ և իր խնդիրներով, իր օրակարգային հարցերով բևեռանում է մի կողմում: Մինչդեռ քաղաքականությունը հասարակական խնդիրների լուծման կարևորագույն գործառույթ է, և եթե հանրությունը գտնվում է մի կողմում, իսկ քաղաքականությունը՝ մեկ այլ, դա նշանակում է, որ երկրում տեղի է ունենում կատարյալ լճացում և ճահճացում, ինչը, բնականաբար, ձեռնտու է միայն այն մարդկանց, ովքեր այդ պայմաններում հարստություն և իշխանություն են կուտակում ու ամրապնդում:

Չի բացառվում, որ առավելապես արտաքին ազդեցությամբ պայմանավորված ներքաղաքական զարգացումները հանրության համար էլ բերեն որոշակի արդյունքներ, դրական փոփոխություններ: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ հանրությունը տվյալ դեպքում լինելու է շահառուի, ոչ թե շահակրի դերում: Այսինքն, նա ոչ թե ինքն է շահն առաջ մղելու, այլ պարզապես շահերի այլ համակարգը կարող է տեղ-տեղ համընկնել հանրային համակարգի հետ և այդքանով նպաստել հասարակության բարեկեցության տանող վերափոխումներին: Հայաստանը ներկայումս այնպիսի վիճակում է, որ այդ հեռանկարը չափազանց քիչ է հասարակական գոհություն առաջացնելու և բավարարվածության զգացում ձևավորելու համար: Այդ իսկ պատճառով, սեպտեմբերի 3-ի որոշումից հետո կա հասարակական գործոնի վերաձևակերպման և առաջխաղացման կարևոր խնդիր, որ Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումներում հասարակությունը, Հայաստանի քաղաքացին լինի շահակիր, ոչ թե սպասի այս կամ այն կենտրոնի շահի հետ իր շահի համընկմանը:

Եթե քաղաքական դաշտը հասարակության շահի սպասարկումը անբավարար է իրականացնում կամ այն ստորադասում է սեփական քաղաքական շահին և այդ պրզիմայով դիտարկում հանրային շահը, ապա հասարակության շահերի պաշտպանի դերում է հայտնվում քաղաքացիական սեգմենտը, որը Հայաստանում իր առաջին քայլերն է անում: Սակայն ներկայումս այդ սեգմենտից պահանջվում է ոչ թե քայլել, այլ պարզապես սլանալ, որովհետև իրադարձությունները բավական արագ են զարգանում, և քայլելու պարագայում մեծ վտանգ կա, որ առաջին քայլերը կարող են վերջինն էլ դառնալ կամ այնքան հետ գցել քաղաքացիականությանը, որ հետո իրադարձություններին վերստին մոտենալու համար պահանջվի ևս քսան տարի: Հայաստանի և մասնավորապես նոր ձևավորվող քաղաքացիական Հայաստանի համար դա ճոխություն և անթույլատրելի շքեղություն կլինի, հետևաբար քայլերն արագացնելը օրվա հրամայական է դառնում ներքաղաքական ներկայիս տրամաբանության պայմաններում: Հրամայական է դառնում քաղաքացիական ակտիվության տարամետ թեմաների համատեղումն ու միասնական, գերակա օրակարգային շարքի ձևակերպումը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում