Առնվազն 45 մարդ է զոհվել և մոտ 30-ը վիրավորվել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում «Ահրար ալ-Շամ» զինված խմբավորման շտաբ-բնակարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է տեղի աղբյուրը։
«Ահրար ալ-Շամը» հանդիսանում է սիրիական ընդդիմության խոշորագույն իսլամիստական խմբավորումներից մեկը և տեղակայված է Իդլիբ նահանգում։
Աղբյուրը չի հստակեցրել՝ զոհերի թվում կա՞ն արդյոք խաղաղ բնակիչներ։ Հաղորդվում է, որ զոհերից մեկը հանդիսանում է խմբավորման հրամանատար։
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, սակայն խմբավորման ներսում հայտնում են, որ ականապատված մոտոցիկլետի պայթեցման հետևում ԴԱԻՇ-ն է կանգնած։












































