Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ին թույլ չի տա իր երկրին գաղութի պես վերաբերվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դա վերաբերում է նրան, թե Ամերիկան ինչպես է դրան վերաբերվում: Դուք դեռ ինձ գաղութի պե՞ս եք վերաբերվում: Կատակո՞ւմ եք: Ես ձեզ թույլ չեմ տա ինձ ինչ-որ գաղութային նահանգապետի պես վերաբերվել»,-ասել է նա:
Դուտերտեի խոսքով՝ Ֆիլիպիններն անկախ երկիր է և ինքը կարող է հաղթահարել դժվարությունները:
«Մենք կարող ենք սոված լինել, բայց այս անգամ ուզում ենք, որ մեզ արժանապատվորեն վերաբերվեն»,- հավելել է Դուտերտեն:







































