Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Երկիր Ծիրանի»-ն երկրորդ լրացուցիչ բողոք պահանջն է ներկայացրել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երկրորդ լրացուցիչ բողոք պահանջ է ներկայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Փոստանջյանի Հաղորդում հանցագործության մասին հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն այն բավարար չէ ամբողջական նախաքննություն իրականացնելու համար։ Տեղեկացնում է «Երկիր Ծիրանի»  կուսակցության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ մինչ այս պահը ԿԸՀ-ն չի տեղեկացրել կուսակցության նիստի օրվա և ժամի մասին:

Բողոք պահանջում մասնավորապես ասվում է․

«2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարմամբ:

Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որից կարծես թե պետք է զգուշանային ընտրակեղծարարները` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, որ երեք ոստիկան, ովքեր ներկայացնում էին հատուկ ոստիկանական ծառայությունը, ապօրինի մուտք են գործել թիվ 9/46 ընտրատեղմաս, բացել և անտեսանելի վայր են տեղափոխել չհրկիզվող պահարանը, որի մեջ պահվում էին ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները: Այս չհրկիզվող պահարանի տեղափոխությունը արձանագրելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նաև արձանագրել է, որ շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում տեսանելի չեն` բացակայում են չհրկիզվող պահարանները:

Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն, ոչ միայն անտեսվել են, այլ դեռ ավելին ոստիկանական ծավալուն ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել է: Ոստիկանության կողմից Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, նրանց ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել: Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, նրանց մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:

2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը և նրա վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:

Զարուհի Փոստանջյանը հրապարակավ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգում,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 6 օր, սակայն Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը տուժող չեն ճանաչվել:

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ, և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ իր հերթին նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:

Կենտրոնական ընտրական հանձանժողովը «Երկիր Ծիրանի» կուսակցության բողոքը` 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ, քննության առարկա դեռ չի դարձրել:

Բողոքի պահանջը`

Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգում,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառելը` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում