ԱՄՆ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ենթադրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է ազդել հանրապետականի նախընտրական շտաբի և Ռուսաստանի կապերի մասին հետաքննության ընթացքի վրա, հայտնում է CNN-ը:
Աղբյուրի վկայությամբ` Կոմին ներկայումս այն կարծիքին է, որ ԱՄՆ նախագահը նպատակուղղված կերպով նախաձեռնել է համապատասխան փորձեր: Ընդ որում ՀԴԲ նախկին տնօրենը չգիտի, թե հատկապես ինչ դրդապատճառներով է առաջնորդվել Թրամփը և այդ պատճառով չի հաստատում, որ ԱՄՆ նախագահը այդպիսով խոչընդոտել է արդարադատությանը:
CNN-ը նշում է, որ Կոմիի և Թրամփի հարաբերությունները գործնականորեն չեն ստացվել ԱՄՆ նոր նախագահի երդման արարողությունից անմիջապես հետո: Սպիտակ տան տերը իբր Կոմիի հետ շփման ընթացքում դուրս է եկել պաշտոնական շրջանակներից:








































