ԴԱԻՇ-ի գրոհայինները Սիրիայի Դեյր-էզ-Զոր քաղաքի մոտ սպանել են առնվազն 19 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Հաղորդվում է, որ գրոհայինները հաշվեհարդար են կազմակերպել Դեյր-էզ-Զորից հյուսիս-արևմուտքում, Ռաքքա նահանգի սահմանից ոչ հեռու: Նրանք նաև գերի են վերցրել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի 3 մարտիկի:
Շաբաթ օրն ավելի վաղ SANA գործակալությունը հայտնել էր, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները գնդակոծում են Դեյր-էզ-Զորի խաղաղ թաղամասերը: Հարամիշ և Էլ-Ջոուրա թաղամասերում ականանետերի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, 63 հոգի վնասվածքներ է ստացել: Տուժածների և զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են, նշում է գործակալությունը:









































