Քիմ Քարդաշյանի ոճաբան Ջորջ Պապանիկոլասը պատմել է, թե ինչպես է Քիմը սևահերից դարձել շիկահեր: Վերջերս մայրացած Քարդաշյանը նրա մեթոդը փորձել է սեփական մազերի վրա՝ հայտնում է spletnik.ru-ն:
Ոճաբանը, սակայն, չի ժխտում, որ նման փորձը կարող է զգալիորեն վնասել մազերը:
«Առաջին հերթին ես բոլորին կոչ եմ անում չներկել մազերը տնային պայմաններում: Երբեք չես իմանա՝ ինչ-որ բան կարող է այնպես չստացվել: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկն իմ պատճառով փչացնի իր առողջ մազերը»,- ասել է ոճաբանը:
Նա խորհուրդ է տալիս գտնել այն գույնը, որը ձեզ կոգեշնչի, սակայն գույնը անհրաժեշտ է մշտապես պահել ու թարմացնել:
Շատերին անհանգստացնում են աճած մազարմատները, սակայն Պապանիկոլասը առաջարկում է մոռանալ պայմանականությունների մասին: Նա համոզված է, որ նման անփութությունը մազերը ներկելու նոր թրենդ է:
«Մենք Քիմի մազարմատները թողել ենք մուգ՝ նրա սանրվածքին հաղորդելով ժամանակակից տեսք»,- ասել նա:











































