Սպիտակ տանը փաստաբանները գաղտնի խորհրդակցություններ են անցկացնում նախագահի իմպիչմենթի հարցով, որի հավանականությունը ներկա պահին փոքր է։ Այդ խորհրդակցություններն ամեն դեպքում անցկացվում են՝ ավելի խորը և համակողմանի ուսումնասիրելու իմպիչմենթի ընթացակարգն ու դրա նրբությունները։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Նրանց հաղորդմամբ՝ խորհրդակցությունները սկսվել են անցած շաբաթ։ Սպիտակ տանը CNN-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում նման տեղեկությունները։
Երկուշաբթի The Washington Post-ը հանդես էր եկել հաստատմամբ, որ Թրամփը կարող էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Վաշինգտոնում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կիսված լինել ԴԱԻՇ խմբավորման մասին գաղտնի տեղեկությամբ՝ անցած շաբաթ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։ Երեքշաբթի The New York Times-ն իր հերթին հայտնել էր, որ Թրամփը ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին հեռացնելուց առաջ խնդրել էր նրան դադարեցնել հետաքննությունն ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինի նկատմամբ։
Երկու հրապարակումներն առիթ են ծառայել պնդումների համար, որ Թրամփի նախագահական ժամկետը կարող է ավարտվել սահմանվածից շուտ։ Մասնավորապես, մի քանի դեմոկրատ օրենսդիրներ խոսել են հնարավոր իմպիչմենթի մասին։








































