Երեկ Լյուբլյանայում տեղի է ունեցել իսլամական մշակույթի առաջին կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
Միջոցառումն անցկացվել է Սլովենիայի վարչապետ Ալյոնկա Բրատուշեկի ներկայությամբ:
Կենտրոնը կզբաղեցնի 11 հազար քառակուսի կիլոմետր տարածք ու բաղկացած կլինի շինությունների համալիրներից, ներառյալ՝ մզկիթ, 40 մետրանոց մինարեթ, ուսումնական ու մարզական կենտրոններ, բնակելի տարածքներ: Շինարարությունը կտևի 3 տարի ու գնահատվում է 12 մլն եվրո:
Գումարի զգալի մասը կփոխանցի Կատարը՝ որպես նվիրատվություն:
Մուսուլմանները կազմում են 2 միլիոնանոց Սլովենիայի բնակչության մոտ 2,5 %-ը:







































