Բոհեմական նկարիչ Ժան Միշել Բասկիայի կտավը մայիսի 18¬ին Նյու Յորքում՝ Sotheby՚s¬ի աճուրդում, վաճառվել է ռեկորդային գնով՝ 110,5 միլիոն դոլարով: Այս մասի նհաղորդում է France¬Presse գործակալությունը:
Գործկալության փոխանցմամբ՝ այդ գումարը դարձել Է ամենամեծը Բասկիայի վրձնի գործերի համար երբևԷ վճարվածներից: Վաճառված նկարն անվանում չունի և թվագրված Է 1982 թվականով: Երկնագույն ֆոնին սև ներկով նկարված են մարդու գլխի ուրվագծեր: Բասկիան սկսել Է որպես գրաֆիտիստ նկարիչ, ավելի ուշ հռչակվել Է նեոԷքսպրեսիոնիզմի ոճի գործերով: Նա մահացել Է 1988 թվականին թմրադեղերի գերդոզավորումից 27 տարեկան հասակում:










































