ԱՄՆ-ը և Ռուսաստանը պատրաստ են ձգտել այն բանին, որպեսզի քիմիական զենքի սիրիական զինանոցի ոչնչացումն ավարտվի մինչև 2014թ. կեսերը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Մեր նպատակն է աշխատանքն ավարտել մինչև 2014թ. կեսը»,- ասել է նա:







































