Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Հազար վախի շրջան Երևանի համար

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երևի թե կանիծի այն օրը, երբ ստանձնեց այդ պաշտոնը` չիմանալով, թե ում հետ է գործ ունենալու «Արևելյան գործընկերություն» ծրագրով: Ֆյուլեն սեպտեմբերի 3-ից այս կողմ արդեն երևի թե հոգնել է կրկնելուց, որ Մաքսային միությանն անդամակցումն ու Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագիրը չեն կարող համատեղվել, իսկ Ազատ առևտրի համաձայնագիրն ու Ասոցացման համաձայնագիրը դա նույն փաստաթուղթն են և չեն կարող տարանջատվել, ինչպես չեն կարող տարանջատվել մեքենան ու շարժիչը, քանի որ այդ դեպքում նրանք դադարում են լինել ֆունկցիոնալ ամբողջություն:

Ֆյուլեն այդ բանը հերթական անգամ կրկնելու նպատակով հասավ նաև Երևան` գուցե մտածելով, որ իրեն լավ չեն հասկանում հեռվից խոսելու պատճառով, և եթե այդ ամենն ասի մոտիկից, ապա միանգամից կհասկանան: Բայց Հայաստանի իշխանություններին անհասկացողության համար մեղադրելը միամտություն կլինի: Այն, ինչ վերաբերում է սեփական շահերին ու անվտանգությանը, նրանք արագ և ամբողջական են հասկանում: Պարզապես երբեմն չհասկանալու են տալիս: Ահա սա էլ հենց այդ երբեմնի դեպքերից մեկն է: Հայաստանի իշխանություններին պետք չէ հասկանալ, որ Մաքսային միությունից հետո այլևս անհամատեղելի է այն իրավական հարաբերությունը Եվրամիության հետ, որի մասին խոսք էր գնում մինչև սեպտեմբերի 3-ը:

Բանն այն է, որ երբ Երևանը ընդունի այս իրավիճակը, ապա դա, ըստ էության, նշանակում է, որ ընդունում է մի պարզ բան՝ սեփական անմեղսունակությունը: Միայն անմեղսունակ իշխանությունը տարիներ շարունակ կբանակցի մի բան, կհավաստիացնի մի բան, իսկ հետո կանի բոլորովին այլ բան: Ընդ որում` խնդիրն այստեղ այլ-ը չէ: Բանն այն է, որ այդ այլ-ը ուղղակիորեն ենթադրում է մինչ այդ բանակցվածի զրոյացում: Ի՞նչ է սա, եթե ոչ անմեղսունակություն: Իսկ անմեղսունակությունը համաշխարհային քաղաքականության մեջ պատժվում է բավական խիստ՝ ի տարբերություն քրեագիտության:

Բանն այն է, որ պետությունների իշխանությունները կամա, թե ակամա ունեն որոշակի դերակատարումներ: Առավել կարևոր տարածաշրջաններում գտնվողները՝ ունեն առավել կարևոր դերակատարումներ: Համաշխարհային հանրությունը կամ քաղաքակիրթ, զարգացած աշխարհը, որն առաջ է մղում և ղեկավարում համաշխարհային զարգացումները, կարող են նույնիսկ հանդուրժել իշխանությունների, որոնք կողմնորոշվում են դեպի հետադիմական ռեժիմներ, դեպի ամբողջատիրական ռեժիմներ, դեպի այդ ուղղվածությունն ունեցող համաշխարհային բևեռներ: Սակայն անմեղսունակ իշխանությունների չեն հանդուրժի ոչ մի դեպքում, քանի որ դա, ըստ էության, անհնար է դարձնում նրանց հետ որևէ աշխատանք և պայմանավորվածություն: Այսինքն, եթե Հայաստանը պարզապես ընտրեր ռուսական ուղին, ապա Արևմուտքը որքան էլ չցանկանար այդ ընտրությունը, ինչքան էլ դժգոհ լիներ, այնուամենայնիվ առավել հանգիստ կվերաբերվեր և կփորձեր շարունակել սերտորեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն, երբ կատարվում է, ըստ էության, անմեղսունակության մասին վկայող քայլ, ապա այդ քայլի հեղինակը համաշխարհային հանրության համար դառնում է անվստահելի, անկանխատեսելի, անհուսալի մեկը: Իսկ սա նշանակում է, որ ինքնաբերաբար համաշխարհային օրակարգում է հայտնվում այդ իշխանության լինելիության հարցը:

Անմեղսունակություն դրսևորած իշխանությունները հանդիսանում են պարզապես ավելորդ գլխացավանք, ավելորդ խնդիր համաշխարհային քաղաքականության մեջ: Նրանք իրենց դերը ոչ լավ կամ ոչ վատ չեն կատարում: Նրանք ուղղակի խանգարում են բոլորին: Հայաստանի իշխանությունները ներկայումս հայտնվել են այս շեմին՝ անմեղսունակության ճանաչման շեմին, և այս խնդիրն է, որ ներկայումս նրանք փորձում են լուծել Արևմուտքի՝ ի մասնավորի Եվրոպայի հետ հարաբերություններում. հանկարծ չճանաչվել անմեղունակ: Խնդիրն այն է, որ անմեղսունակ ճանաչված իշխանությունների նույնիսկ ամենալավ, ամենաճշգրիտ, ամենաշահեկան և խոհեմ քայլերն անգամ այլևս պետք չեն համաշխարհային հանրությանը, որովհետև ինքնին քայլերի հեղինակներն արդեն որակազրկել են ինքզինքը, և այդ քայլերը չունեն ամուր հենք: Ինչպես օրինակ` պետական արժույթը, որն ամրագրված չէ ոսկու համարժեք պաշարներով, վերածվում է ընդամենը սովորական թղթի, ինչքան էլ որ շատ լինի այն գրպանում:

Անմեղսունակ վարչակարգերի և լավը, և վատը այլևս հավասարապես մերժելի են դառնում համաշխարհային զարգացումների կոնտեքստում: Հայաստանի իշխանություններին անցնող տարիների ընթացքում Արևմուտքում շատ լավ են բացատրել այս ամենը, ներկայացրել հնարավոր հետևանքները: Այդ իսկ պատճառով էլ Երևանում ներկայումս ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ կատարել են մի քայլ, որն արգելափակում է Եվրոպայի հետ նախկինում կատարված բոլոր քայլերը և ձեռք բերված համաձայնությունները: Սա ամենևին չի նշանակում, որ նման իշխանություններին հեռացնելու հարցը անմիջապես դրվում է և լուծվում: Միայն դրվում է, և նույնիսկ պարզ չէ, թե երբ կլուծվի և ինչպես, սակայն լուծվում է անպայման, առաջին իսկ հարմար առիթով: Եվ սրա օրինակները համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են և թարմացվել են պարբերաբար:

Երևանում տեղյակ են այդ մասին և այդ իսկ պատճառով կաշվից դուրս են գալիս Եվրոպային համոզելու, որ 3 ու կես տարի թյուրիմացություն է եղել և իրար պարզապես չեն հասկացել: Ամենավտանգավորն այստեղ այն է սակայն, որ Եվրոպան ամենայն հավանականությամբ երբեք ցույց չի տալու հստակ՝ ընդունել է Երևանի բացատրությունները, թե ոչ: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանությունների համար ստեղծվել է հազար վախի մի շրջան, որը դժվար է ասել, թե ինչով կավարտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում