ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցությունն առաջարկվեց Արա Բաբլոյանի թեկնածությունը: ԱԺ նախագահն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից շնորհակալություն հայտնեց Գալուստ Սահակյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:
Բաղդասարյաին գնահատմամբ՝ Արա Բաբլոյանը ընկալելի թեկնածու է և՛ հանրության, և՛ ԱԺ-ի համար : Նրա խոսքով՝ Արա Բաբլոյանը հանրությանը հայտնի անձնավորություն է, առաջին հերթին որպես բժիշկ, նա բավականին փորձ ունի ԳՄ-ում և արդեն երրորդ գումարման ԱԺ-ում է, ղեկավարել է առողջապահության հարցերով հանձնաժողովը, միջազգային կառույցներում բավականին փորձառու պատգամավոր է եղել:








































