Սեպտեմբերի 16-ից Ֆրանսիայում կներդրվեն նոր՝ միասնական եվրոպական նմուշի վարորդական իրավունքի վկայականներ կրեդիտ քարտի ձևաչափով, հայտնում է Challenges-ը:
Փաստաթղթի նոր տեսակի հայտնվելը պայմանավորված է անվտանգության ժամանակակից պահանջներով, իսկ ընտրված ձևաչափը առավել դժվար կլինի կեղծել: Դրա հետ կապված՝ հայտնի «վարդագույն փաստաթուղթը» փոխարինվելու է ավելի հուսալի պլաստիկով:
Խարդախությունից պաշտպանվելու նպատակով նոր նմուշի փաստաթղթում կներդրվի միկրոչիպ՝ դրա սեփականատիրոջ տվյալներով: Վարորդական իրավունքի նոր վկայականը կգործի 15 տարվա ընթացքում:







































