Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն իր ներկայիս կարգավիճակից գոհ է:
Այսօր՝ մայիսի 17-ին, Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից առաջ լրագրողները Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա պատրաստվում է Կառավարություն վերադառնալ:
«Ես ինձ Գործադիր մարմնում եմ պատկերացնում, գիտե՞ք՝ շատ լավ պաշտոն է լինել այսքան շատ ձայն հավաքած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ինձ համար սա մեծ պատիվ է: Ամենաբարձր պաշտոններից մեկն է սա, ավելի ցածր գնա՞մ. սա լավ է»,- ասաց Բեգլարյանն ու արագ հեռացավ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































