«Եղբայրական, հարազատի, թիմակցի մթնոլորտ էր»,- այս մասին «Ծառուկյան» դաշինքի այսօր կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Նա չպատասխանեց հարցին, թե խմբակցության նախագահի, քարտուղարի, ինչպես նաև ԱԺ փոխնախագահի պաշտոններում ովքեր են նշանակվելու, ԲՀԿ-ից ովքեր են ստանձնելու այդ պաշտոնները:
Նա նաև չպատասխանեց հարցին, թե մանդատներից հրաժարվողներ լինելու են, թե ոչ:
Վարդան Ղուկասյանը նշեց, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարբերություն չկա՝ նույն հայերն են: Իսկ թե ինչու է տեղափոխվել այստեղ, նշեց. «Ես չեմ տեղափոխվել. կյանքն է տեղափոխել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































