Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար է սպասվում

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Այդպիսով Արտաշատը նոր քաղաքապետ է ունենալու, նոր ընտրություններ պետք է նշանակվեն, նոր թեկնածուներ առաջադրվեն ու նոր ընտրապայքար պետք է ընթանա:

Այս ընտրությունները նույնպես բավականին ինտրիգային են լինելու և այս տարի խորհրդարանական, ապա Երևանի ավագանու ընտրություններից հետո իր կարևորությամբ թերևս երրորդը: Արտաշատի քաղաքապետի ընտրություններում նույնպես, ինչպես ԱԺ և Երևանի ընտրություններում, պայքար է գնալու իշխանություն վերցնելու կամ իշխանությունը պահպանելու համար: Իհարկե՝ անհամեմատելի փոքր մասշտաբներով: Ենթադրվում է, որ այստեղ նույնպես կբախվեն Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Չէ որ Արտաշատը նախկին վարչապետ և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի և փեսա Արգամ Աբրահամյանի հայրենի քաղաքն է: Եվ ավանդաբար Աբրահամյաններն այտեղ ազդեցիկ են եղել: Բայց հիմա, երբ Հ. Աբրահամյանը ոչ միայն պաշտոն չունի, այլև դուրս է եկել ՀՀԿ-ից, այդ ազդեցության գերակայությունը հայտնվել է սպառնալիքի տակ:

Արարատի նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու նրա պատգամավոր եղբայր Արայիկ Գրիգորյանն էլ այդ տարածաշրջանում այդ ազդեցությունը կիսելու պատճառով տարիներ շարունակ լարված հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Ու հիմա մարզում ու նաև այդ քաղաքում իրենց գերակայությունը լիարժեք դարձնելու համար նրանց պակասում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնը, ինչին էլ ձգտելու են հասնել այս անգամ: Եվ հետաքրքիր է, որ այդ պաշտոնն ավելի շատ այդ եղբայրներին է պետք, քան թե ընդհանրապես ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Եվ ահա Աբրահամյանների ու Գրգորյանների գերդաստանները պետք է փորձեն Արտաշատի քաղաքապետի իրենց թեկնածուն առաջադրել և անցկացնել:

Կարծիք կա, որ ԲՀԿ-ի կամ Աբրահամյանների կողմից կարող է առաջադրվել փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Վերջինս մինչև նոր քաղաքապետի ընտրվելը լինելու է Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատարը: Երեկ մենք փորձեցինք նրանից ճշտել, թե կա՞ արդյոք նրան այդ ընտրություններին առաջադրելու որոշում: Գ. Պողոսյանը հասկանալով, որ զանգողը լրագրող է, առանց հարցը լսելու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ Գագիկ Պողոսյանը Հ. Աբրահամյանի բարեկամն է և «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը:

Նմանատիպ կարծիքների համաձայն՝ Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, որի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Հ. Ղազարյանը խորհրդարանական ընտրություններին Արտաշատում աշխատել է Արայիկ Գրիգորյանի օգտին, որը ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ ավելի քան 45 հազար ձայն է ստացել: Հիմա նրանք փոխադարձաբար կփորձեն նրան առաջադրել և դարձնել քաղաքապետ:

Հիշեցնենք նաև, որ Արտաշատի քաղաքապետի նախորդ ընտրություններին Հ. Ղազարյանն Աբրահամյանների հետ պայմանավորվածության արդյունքում հանեց իր թեկնածությունն հոգուտ Ա. Աբրահամյանի: Հիմա նույն «ջենթլմենական» քայլը կանե՞ն Աբրահամյանները նրա նկատմամբ: Հ. Ղազարյանը լսելով ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ մեր հարցը՝ պատասխանեց. «Ինձ մի անհանգստացրեք»: Փորձեցին ՀՀԿ-ի Արարատի մարզի կառույցի ղեկավար, արդեն պատգամավոր Ալիկ Սարգսյանից նույնպես պարզել, թե ինչ պլաններ կամ թեկնածուներ ունեն Արտաշատում: «Որևէ քննարկում չի եղել, որևէ հանձնարարական չի եղել, մոտ օրերս, ենթադրում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի»,- կարճ պատասխանեց նա:

Բայց չէ որ դեռևս տարեսկզբին էր հայտնի, որ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տալու, այդ ընթացքում ՀՀԿ-ն չի՞ քննարկել, թե փոխարենն ում թեկնածությունը պետք է առաջադրի: Ա. Սարգսյանն ասաց, որ ինքը նման քննարկումից տեղյակ չէ: ՀՀԿ-ում այդ հարցը թերևս ավելի շատ պատկանում է մարզպետ Ա. Գրիգորյանին, հատկապես, որ ապրիլի 2-ի ընտրություններին Ա. Սարգսյանը նրա եղբորից մի քանի անգամ քիչ ձայներ է ստացել:

Իհարկե, նաև չի բացառվում, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները որևէ ինտրիգ էլ չպարունակեն, և ի վերջո ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կամ ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ջենթլմենական համաձայնության գան և այդ ընտրություններում քաղաքական որոշում կայացնեն: Չէ որ նրանք խորհրդարանական ընտրություններից սկսած՝ քաղաքական պայմանավորվածությունների մեջ են: Կարծիք կա անգամ, որ Ս. Սարգսյանն այդ ընտրությունները զիջի Ծառուկյանին, հատկապես, որ մի քաղաքապետի պաշտոնն իրենից ոչինչ չի կարող ներկայացնել, եթե մարզն ամբողջությամբ ուժեղ մարզպետի ձեռքում է: «Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ն անպայման թեկնածու կառաջադրի: Չեմ կարծում, որ զիջի, նման նախադրյալներ չեմ տեսնում»,- չհամաձայնեց Ա. Սարգսյանը:

Նաև կա հակառակ տեսակետը, թե Ծառուկյանն ու Աբրահամյանները կարող է, որոշեն հրաժարվել պայքարից՝ պարտություն կրելու մտահոգությունից ելնելով: Հիշեցնենք նաև, որ երեկ «Ելք» դաշինքից էլ չբացառեցին, որ կարող է մասնակցեն այդ ընտրություններին: Այլ ուժերի մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չի շրջանառվում:

Ի դեպ, Ա. Աբրահամյանը թեև հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է արել, բայց դիմումը դեռ Արտաշատի ավագանուն չի ներկայացրել, ներկայացնելուց հետո ավագանին համապատասխան որոշում է ընդունելու: Իսկ այս դեպքում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների օրը նշանակվելու է կառավարության որոշմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում