HBO ալիքը իտալացի ռեժիսոր և սցենարիստ Պաոլո Սորենտինոյին պատվիրել է «Երիտասարդ պապը» սերիալի շարունակությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը: Նոր հեռուստաշոուն կանվանվի «Նոր պապը»:
Նկարահանումները պետք է սկսվեն մյուս տարի՝ Իտալիայում: Դեռևս հայտնի չէ, կվերադառնա՞ նախագիծ «Երիտասարդ պապի» աստղ Ջուդ Լոուն: Ինչպես առաջին մասի ժամանակ, սերիալը կլինի HBO-ի և Sky-ի համատեղ նախագիծը:
«Երիտասարդ պապը» Սորենտինոյի կարիերայում առաջին սերիալն է: Այն նվիրված է Հռոմի մտցածին պապ Պիոս XIII-ին և եկեղեցին բարեփոխելու նրա փորձերին:









































