Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Տարոն Մարգարյանի գեներալական հավակնությունը

Երևանի ավագանու ընտրությունից հետո ամենից հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե արդյոք նոր ավագանին կտարբերվի՞ գործունեության իր արդյունքով: Որքանով է հարցը համարժեք առկա իրավիճակին: Երևանի ավագանում զուտ ընդդիմադիր անդամների թիվն ավելանում է: Բայց ՀՀԿ-ն շարունակում է միանձնյա մեծամասնություն կազմել, ինչը նրան տալիս է որոշումների լիակատար ազատություն: Իսկ քանի որ որոշում կայացնողները նույն մարդիկ են կամ, այսպես ասած, Տարոն Մարգարյանի թիմը, ապա Երևանի ավագանում արդյունքի փոփոխություն ակնկալելը թվում է միամտություն:

Իհարկե, ավագանում նոր ընդդիմադիր անդամներ են, որոնք հավակնոտ են, որոնք մոտիվացված են, որոնք երիտասարդ են, սակայն այդ ամենը մի ռեսուրս է, որն ինքնին չունի երկար գործածության ներուժ: Առավել ևս, որ Երևանի ավագանու գործունեությունը պետք է դիտարկել թերևս համապետական քաղաքական իրողությունների տրամաբանությամբ, այդ շրջանակում:

Այստեղ առավել կարևոր նշանակություն ստանում է ոչ թե բուն ավագանու ընտրության արդյունքը, այլ այն ներիշխանական դիմակայությունը կամ մրցակցությունը, որ ծավալվելու է կամ արդեն բավական նկատելի կերպով ընթանում է իշխանության տարբեր թևերի միջև՝ 2018 թվականի կառավարության ձևավորման համար:

Երևանի ավագանու կամ պարզապես քաղաքային իշխանության, Տարոն Մարգարյանի գործունեության արդյունքի մասով ավելի մեծ նշանակություն ունենալու է Սերժ Սարգսյանի որոշումը թե՛ 2018-ի կառավարության, թե՛ նաև ընդհանրապես իր հետնախագահական կարգավիճակի մասով: Ինչպիսին էլ լինի այդ որոշումը՝ այն ենթադրելու է որոշակի նոր իրավիճակ առաջիկա միջնաժամկետ հատվածի համար: Թեև տեսականում, իհարկե, պետք չէ բացառել, որ 2018-ի խնդիրը լուծվի, այսպես ասած, «ոչ-ոքի» տրամաբանությամբ: Բայց անգամ այդ դեպքում հենց տվյալ իրողությունն է ավելի նշանակություն ունենալու քաղաքային իշխանության գործունեության արդյունքի տեսանկյունից, քան բուն ավագանու պատկերը: Ընդ որում, այստեղ ազդեցությունը կլինի ոչ միայն հանգուցալուծման կտրվածքով:

Ինքնին ներիշխանական մրցակցության կամ պայքարի գործընթացն էլ կպայմանավորի քաղաքային իշխանության ինչ-ինչ գործողություններ, բնականաբար՝ նաև դրանց արդյունք: Առավել ևս, որ այդ պայքարը պետք է տեղի ունենա հենց տարբեր իշխանական օղակների, կառավարման տարբեր մակարդակների նուրբ քայլերի, այսպես ասած՝ զորաշարժերի տեսքով, ոչ թե ճակատային դիմադրության կամ բախումների:

Այդ տեսանկյունից Տարոն Մարգարյանն ամենայն հավանականությամբ հանդիսանալու է Սերժ Սարգսյանի ճամբարի «զինվոր», և հետևաբար մեծ է հավանականությունը, որ Մարգարյանը քաղաքային իշխանությունը ըստ անհրաժեշտության կիրառի վարչապետ Կարեն Կարապետյանի կամ ներիշխանական այլ թևերի դեմ, որոնք կլինեն Կարապետյանի աջակիցների շարքում:

Միևնույն ժամանակ այդ իրողությունն ունի նաև ուշագրավ մեկ ուրիշ շերտ: 2018-ի համար դիմակայությունից կամ ներիշխանական մրցակցությունից բացի, անմիջականորեն Սերժ Սարգսյանի շրջապատում անկասկած լինելու է ներքին մրցակցություն նրա քաղաքական ծրագրերի իրականացման հարցում ամենամեծ լումայի համար: Այսինքն՝ դա ներքին մրցակցության երկրորդ օղակն է, առայժմ քիչ տեսանելի, բայց անխուսափելի օղակը:

Տարոն Մարգարյանն այդ հարցում արդեն ոչ թե «շարքային զինվոր» է, այլ «գեներալ», կամ զինվոր, որը ձգտում է դառնալ գեներալ՝ 2022 թվականի խորհրդարանի ընտրության և կառավարության ձևավորման համատեքստում: Կասկած չկա, որ 2021 թվականի քաղաքապետի ընտրությունը 2017 թվականին 70 տոկոս ձայն հավաքած Տարոն Մարգարյանը կհամարի այլևս իր կալիբրից ցածր նպատակակետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում