Թուրքիային պատկանող 44 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 15-ին Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային սահմանը: Այս մասին հաղորդում են հունական ԶԼՄ-ները: Տեղեկատվության համաձայն՝ թուրքական կողմից օդային սահմանն անցել են CN-235 և F-16 տեսակի ինքնաթիռները:
Թուրքական օդուժի կողմից սահմանը խախտելու մասին լուրերի տարածումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարությունը տեղի ունեցածը համարել է միջազգային իրավունքի լրջագույն խախտում: «Երևում է, որ Թուրքիայում կան մի շարք ուժեր, որոնք դեմ են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ:










































