Հարավային Կորայից ձկնորս Չոն Ուք Պհեն, ով ավելի քան 40 տարի առաջ ԿԺԴՀ-ում գերի էր ընկել, փախել ու տուն է վերադարձել: Այդ մասին հաղորդել է «Ռենհափը»:
Հիմա 68-ամյա տղամարդուն հարցաքննում են հարավկորեական հատուկ ծառայությունները: Հարցաքննությունից հետո Չոն Ուք Պհեն կարող է ընտանիք վերադառնալ:
Փախուստ գործած պատանդն այն 25 ձկնորսներից մեկն է, ովքեր 1972 թ. դեկտեմբերի 28-ին երկու նավակներով Դեղին ծով էին դուրս եկել: Նույն օրը նրանց գերի էին վերցրել Հյուսիսային Կորեայի նավաստիները: Մնացած ձկնորսներին այդպես էլ չի հաջողվել տուն վերադառնալ:
Չոն Ուք Պհեն սկզբում անցել է ԿԺԴՀ-ի և երրորդ երկրի սահմանը, որի անունը չի նշվում: Ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի կամ Չինաստանի մասին է: Այնտեղից նա նամակ է ուղարկել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեին՝ խնդրելով օգնել տուն վերադառնալ: Նա գրել է, որ կցանկանար գոնե կյանքի ավարտն անցկացնել հարազատների ու եղբայրների հետ:








































