Falcon 9 հրթիռակիրը՝ Inmarsat-5 F4 հաղորդակցական արբանյակով արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ Այս մասին հայտնում է SpaceX կորպորացիան։
Մեկնարկից կես ժամ անց ընկերությունը հաստատել է արբանյակի հաջող դուրսբերումն ուղեծիր։
Նշվում է, որ Inmarsat-5 F4 հաղորդակցական արբանյակը պետք է ապահովի ինքնաթիռները Wi-Fi-ով։






































