Ֆրանսիայի նոր վարչապետ Էդուար Ֆիլիպը բացատրել է, որ ընդունել է երկրում կառավարությունը գլխավորելու առաջարկը «բացառիկ իրավիճակի» պատճառով: Այդ մասին նա հայտնել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը:
«Ես ինքս ինձ ասացի, որ իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, այնքան բացառիկ է, որ մենք պետք է փորձենք ինչ-որ նոր բան, այն, ինչ նախկինում չենք արել»,- ասել է Ֆիլիպը:
Նա նաև հաստատել է նոր նախագահ Էմանուել Մակրոնի հավատարմությունը աշխատանքի ոլորտում բարեփոխումներ անցկացնելուն, որը միաժամանակ բարենպաստ կլինի բիզնեսի համար:








































