Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մենք նոր եռանդով ենք լծվելու մեր երկրում բարեփոխումների իրականացմանը. Սերժ Սարգսյան

Կատարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 15-ի երեկոյան հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նշելով, որ ուրախ է Կատարի Պետությունում նորակազմ, փոքրաթիվ, բայց ամրակուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ ապրելով և արարելով Կատարում, հայկական համայնքն իր ներդրումն է բերում այդ երկրի զարգացման գործին՝ փորձելով պահպանել հայկականությունն ու հայեցի ոգ ին: Այս գործում, Նախագահ Սարգսյանը կարևորել է «Մեսրոպյան» մեկօրյա վարժարանի դերակատարությունը:

Նման պայմաններում, ըստ Նախագահի, նորովի է արժևորվում Ծոցի արաբական երկրներում հայկական համայնքների գոյությունն ու բարգավաճումը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ, և տեղի հայկական համայնքի աջակցությամբ պետք է ջանքեր գործադրել նոր բովանդակություն հաղորդելու այդ հարաբերություններին:

Իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները և կա րգավորման գործընթացում ներկայումս առկա մտահոգությունները: «Այսօր էլ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ գնահատելով խաղաղության արժեքը, մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդարացի պահանջին, ինչպես դա արել ենք քառորդ դար առաջ, ինչպես դա արեցինք անցյալ տարվա ապրիլին»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Վստահ եմ՝ բոլորդ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ոգևորվելով մեր յուրաքանչյուր ձեռքբերումով և տխրելով մեր ձախողումների համար: Եվ այսօր կարծում եմ՝ բոլորդ հպարտ եք, որ տևական ժամանակ մեր երկրում իրականացվող բարեփոխումները տվեցին իրենց սպասված արդյունքը: Խոսքս, իհարկե, վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է, որ արժանացան բոլոր միջազգային կառույցների դրական գնահատականին: Բայց սա ամենևին էլ վերջակետ չէ: Ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, սա մի նոր սկիզբ է, որ ավելի պարտավորեցնող է: Մենք նոր եռանդով ենք լծվելու մեր երկրում բարեփոխումների իրականացմանը՝ այս գործընթացում ապավինելով նաև ձեր ներուժին, ձեր իմացությանը, ձեր տաղանդին: Չէ՞ որ մեր նպատակը նույնն է՝ հզոր և կայուն Հայաստան ունենալը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ հայ ժողովրդի հարատևման ու զարգացման կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է:

Ուրեմն, եկե՛ք մեր բոլոր ջանքերը, ուժն ու եռանդը, կարողություններն ու տաղանդը ներդնենք զարգացնելու և հզորացնելու Հայոց պետությունը՝ ոչ միայն հայ մնալով ու գալիք սերունդներին հայ դաստիարակելով, ոչ միայն ազգանվեր ու հայանպաստ գործունեությ ուն ծավալելով, այլև տնտեսական ծրագրեր նախաձեռնելով և իրականացնելով՝ նույնիսկ առօրեական ծրագրեր, նույնիսկ փոքրիկ ծրագրեր:

Եկե՛ք միասին հարթենք հայ ժողովրդի հավերժության ուղին»,-Կատարի հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում