Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մշակում է բնակչության միասնական գրանցամատյան, որը կներառի երկրի բոլոր քաղաքացիների մասին տեղեկություններ՝ տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության ներկայացուցչին:
«Մեր երկրում սա աննախադեպ նախագիծ է, որ արտասահմանյան մի շարք երկրներում վաղուց գոյություն ունի և արդյունավետ աշխատում է: Ռուսաստանում երբեք միասնական ռեսուրս չի եղել, որտեղ ներկայացված կլինեին բնակչության մասին բոլոր տեղեկությունները»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ գրանցամատյանը կներառի քաղաքացու կարգավիճակի մասին բոլոր տվյալները՝ քաղաքական իրավիճակի, հարկային համակարգի, իրավապահ մարմինների և այլ համակարգերի հետ նրա առնչության վերաբերյալ:







































