Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը վտանգ չի ներկայացրել Ռուսաստանի համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեզ համար անմիջականորեն հրթիռի արձակումը վտանգ չի ներկայացրել: Բայց դա, իհարկե, սադրում է կոնֆլիկտի զարգացում, և դրա մեջ ոչ մի լավ բան չկա»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ անընդունելի է համարում և՛ միջուկային, և՛ հրթիռային փորձարկումները:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է, որ բալիստիկ միջին հեռահարության հրթիռ է փորձարկել:











































