Շուրջ 2500 զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիս-արեւելքի Վարմինսկո-Մազուրսկի վոյեվոդություն), հաղորդում է RIA Novosti-ն:
«Զինվորները պաշտպանելու են տարածքը, իսկ հրամանատարներն ստուգելու են բազմազգ ստորաբաժանման ղեկավարման եղանակները»,-հայտարարել Է 15-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար գեներալ Յարոսլավ Գրոմաձինսկին:
«Վարժանքների ընթացք գումարտակը ենթարկված Է 15-րդ մեխանիզացված բրիգադին, ուստի մենք գումարտակը ղեկավարելու ենք բրիգադի միջոցով»,-պարզաբանել Է նա:
Օժիշեի զինափորձարանում տեխնիկան կօգտագործվի բոլոր այն զորատեսակների կողմից, որոնք մտնում են բրիգադի կազմի մեջ, այդ թվում՝ տանկերի ստորաբաժանումը, հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև հրետանի և հակաօդային պաշտպանության ուժեր:







































