ԱՄՆ-ի ամենակուլտային տեսարժան վայր է ճանաչվել Էլվիս Փրեսլիի առանձնատունը՝ Գրեյսլենդը (Մեմֆիսում), գրում է USA Today-ը՝ հղում կատարելով իր ստորաբաժանմանը, որն անցկացրել է հարցումը:
Ընթերցողները քվեարկել են մոտ 1 ամիս: Նրանց առաջարկվել էր 20 հավակնորդ:
Գրեյսլենդը առաջ է անցել ամերիկյան այնպիսի տեսարժան վայրերից, ինչպիսիք են Մեծ կիրճը, Ազատության արձանն ու Սպիտակ տունը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռաշմոր լեռը՝ ԱՄՆ 4 նախագահների պատկերով, երրորդ տեղում է Մեմֆիսի քաղաքացիական իրավունքի ազգային թանգարանը:











































