Մի քիչ երևակայություն, դեկորատիվ տարրեր, տաղանդ, և սովորական զուգագուլպան արվեստի իսկական գործի կվերածվի: Այս մասին հայտնում է nevsedoma.com.ua-ն:
Այս հետաքրքիր զուգագուլպաների հեղինակը նյույորքցի դիզայներ Լիրիկա Մատոշին է: Ստեղծագործության հիմք են խոշոր և մանր ցանցերով զուգուլպաները, որոնք կրեատիվ կերպով զարդարվում են ապակե քարերով, ուլունքներով, արհեստական ծաղիկներով:
Այսպիսի զուգագուլպա կրող կանայք ջրահարսի են նմանվում:
Բոլոր աշխատանքները ձեռքով են պատրաստված, դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է և բացառիկ:





























































