Հայտնի դերասաններ Սիլվեստր Ստալոնեն և Ջեկի Չանը միասին կխաղան նոր՝ Ex-Baghdad մարտաֆիլմում: Այս մասին հայտնում է vistanews.ru-ն:
Ֆիլմի ռեժիսորը Սքոթ Վոն է, սցենարի հեղինակը՝ Արաշ Ամելը: Ֆիլմի բյուջեն 80 մլն դոլար կլինի, ինչը բացառիկ շատ է չինական նախագծի համար: Հեղինակների մտահղացմամբ՝ Չինաստանի նավթի վերամշակման գործարանի վրա հանցագործներ են հարձակվում: Չինացի վարձկանը, ում կմարմնավորի Ջեկի Չանը, և ամերիկացի դեսանտայինը Սիլվեստր Ստալոնեի մարմնավորվմամբ փորձում են փրկել ահաբեկիչների գործողություններից տուժածներին:







































