«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ավագանու ընտրությունների հետ կապված ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Մասնավորապես, ժամը 11:20-ի սահմաններում գրասենյակ զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ նրան զանգահարել են «Տաշիր» առևտրի կենտրոնից՝ 077 11-53-97 հեռախոսահամարից և հայտնել, որ նրա հեռախոսահամարը նշված է իրենց ցուցակներում: Զանգողները հետաքրքրվել են՝ արդյոք քաղաքացին այսօր մասնակցելու է քվեարկությանը և ում օգտին է քվեարկելու։ Քաղաքացին դժգոհում է, որ իր անձնական տվյալները փոխանցվել են երրորդ անձանց, որոնք ընտրությունների հետ որևէ առնչություն չունեն։
Այս մասին տեղեկացնում է Քաղաքացի-դիտորդ նախաձեռնությունը:







































