Սեպտեմբերի 23-27-ը Բաքվում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվեն հրամանատարաշտաբային համատեղ Eternity 2013 («Անվերջություն-2013») զորավարժություններ՝ նվիրված նավթագազատար խողովակների պաշտպանությանը:
Ինչպես APA գործակալությանը հայտնել են Թուրքիայի Զինված ուժերից, զորավարժություններում դիտարկվելու են հիմնական արտահանող նավթագազատար խողովակների պաշտպանության հարցերը: Զորավարժություններին կմասնակցեն 3 երկրների ԶՈւ ներկայացուցիչները, ինչպես նաև խողովակաշարերի պաշտպանությամբ զբաղվող կառույցը:
Eternity 2013 ամենամյա զորավարժությունները անցկացվում են անդամ մասնակիցներից մեկի երկրում՝ հերթականությամբ:







































