Գիտնականները կարողացել են տեսանկարահանել Երկրում ամենաքիչը ուսումնասիրված կենդանիներից մեկին՝ նարվալին, որին ընդունված է անվանել նաև «ծովային միաեղջյուր»: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Հազվադեպ կադրերը նկարահանել են Վայրի բնության համաշխարհային ֆոնդի աշխատակիցները կանադական Նունավութ շրջանի ափերի մոտ: Ինչպես պարզվել է, «ծովային միաեղջյուրն» իր եղջյուրը օգտագործում է որպես «մահակ» և դրա օգնությամբ շշմեցնում է իր որսին:
«Նարվալները մեր մոլորակի ամենախորհրդավոր կենդանիներից են: Զարմանալի չէ, որ նրանք ձեռք են բերել գրեթե առեղծվածային կարգավիճակ»,- պատմել է Ֆոնդի աշխատակիցը:







































