Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին անվանել է վախկոտ` Մադրիդում վենեսուելական մշակութային կենտրոնի շուրջ տեղի ունեցած միջադեպից հետո, իբր այդ երկրում Վենեսուելայի դեսպանի նկատմամբ տեղ գտած ագրեսիայի պատճառով:
Մադրիդում Վենեսուելայի դեսպան Մարիո Տսեան հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ իրեն և ևս հարյուրավոր մարդկանց, ովքեր գտնվում են դեսպանատան մշակութային կենտրոնում, շենքի մոտ միտինգ անող Մադուրոյի հակառակորդները պահում են որպես պատանդ: Իսպանական իշխանությունները ժխտել են ընդդիմադիրների կողմից Իսեային պատանդ վերցնելու տեղեկատվությունը:
«Ռախոյ, դու վախկոտ ես, դու չես կարող թույլ տալ հարձակվելու ոչ մի երկրի դեսպանների վրա, Վենեսուելայի դեսպանատան վրա, դա ֆաշիզմ է»,- հայտարարել է Մադուրոն VTV հեռուստաալիքի եթերում: Նա Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին խնդրել է կատարել դեպքի մանրամասն հետաքննություն:








































