Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սպոն հանգիստ կարող է մարդ ծեծել. հայրը դարձյալ էլիտայում է

Թերթերը գրում են, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը, Գյումրիի գազալցակայաններից մեկում դաժանաբար մարդ է ծեծել: Չնայած ավագ Ղուկասյանի հերքումներին` վստահ եմ, որ նման միջադեպ տեղի է ունեցել: Ի վերջո, Սպոյի հանցագործ հակումները վաղուց են հայտնի և մեկ անգամ չէ, որ նա հայտնվել է աղմկոտ սկանդալների կիզակետում:

Ուշագրավ է այլ հանգամանք: Սպարտակը համեմատաբար զուսպ էր, համենայնդեպս` աղմկոտ սկանդալներում չկար, երբ հայրը չուներ պետական կարգավիճակ, այլ խոսքով` չէր կարող պարտակել սանձարձակ որդու արարքները: Հիմա կրկին իրավիճակ փոխվեց. Վարդան Ղուկասյանի մանդատի ստացումը որդին «նշանավորեց» մարդ ծեծելով:

Ստացվում է` Հայաստանում հոմանիշներ են «իշխանություն» և «հանցագործություն», «իշխանություն» և «բեսպրեդել» բառերը: Սպոն և բազմաթիվ այլ իշխանավորների հղփացած որդիներ կարծում են, թե իրենք օրենքից վեր են, որովհետև ունեն ազդեցիկ հայրեր, որոնց ամենակարող «տանիքի» տակ կարող են պատսպարվել:

Սպոյի և մյուսների հանցագործությունների ակունքն իշխանությունն է, որն ոչ մի անգամ ըստ արժանվույն չի պատժել «էլիտար» հանցագործներին, նույնիսկ նրանք ներվել են, ինչպես դա տեղի ունեցավ Յուվեցի Կարոյի փեսայի պարագայում: Խնդրի մյուս կողմը հասարակությունն է, նրա արժեհամակարգը:

Մեր ժողովրդի մի զգալի մասի համար կրիմինալ մտածողությունը խորթ չէ, ավելին` խնդիրների լուծման ոչ իրավական մեթոդները հոգեհարազատ են շատ մարդկանց խառնվածքին: Օրինապաշտ քաղաքացիներն ակնհայտ փոքրամասնություն են և հաճախ պիտակավորվում են «գործ տվողի» արտահայտությամբ: Նման հասարակությունները հանդուրժում են կրիմինալ իշխանությունների գոյությունը, հեշտ «համակցվում» են նրա հետ, այլապես` ոչ մի սպառնալիք կամ ընտրակաշառք չի կարող ստիպել, որ մարդիկ քվեարկեն Վարդան Ղուկասյանի և օդիոզ մյուս կերպարների օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում