RE/MAX ընկերությունը հրապարակել է European Housing Report 2017 անվանմամբ հետազոտությունը, հայտնում է budport.com.ua-ն:
Վերլուծաբանները գնահատել են Եվրոպայի 18 քաղաքներ` տեղաբնակների միջին եկամտի և 1 քմ-ի արժեքի հարաբերությամբ: Պարզվել է, որ լավագույն ցուցանիշներ ունի Էդինբուրգը, որտեղ միջին աշխատավարձով կարելի է գնել 1.3 քմ բնակելի տարածք: Նրան հետևում են Աթենքը, Մադրիդը, Ամստերդամը, Հռոմը և Լիսաբոնը:
Բնակարան գնելու համար ամենաթանկ եվրոպական քաղաքը եղել է Բրատիսլավան, որտեղ միջին աշխատավարձով հնարավոր է գնել 0.36 քմ բնակելի տարածք: Նրան հետևում են Պրահան, Լյուքսեմբուրգը, Փարիզը և Բուխարեստը:








































