Միասին ենք անցնելու հաջորդ հինգ տարվա ճանապարհը, միասին ենք կառուցելու մեր մեծ տունը՝ համայն հայության մայրաքաղաքը: Այս մասին ասաց ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ իրենք ընտրությունից ընտրություն չեն հանդիպում իրենց ընտրողների հետ։ «Ընտրությունից ընտրություն չենք խոսում խնդիրների մասին, մենք չենք խուսափում այն խնդիրներից, որոնք կան Երևան քաղաքում, չենք խուսափում բարձրաձայնելուց…մենք ենք հենց առաջինը բարձրաձայնել», – նշեց Երևանի գործող քաղաքապետը։
Նա ընդծեց՝ չի ուզում, որ ընդդիմադիրները ընտրությունից ընտրություն խոսեն ու սիրեն Երևանը. «Երևանը մենք բոլորս ենք սիրում, բոլորս ենք եկել ծառայելու Երևանի համար և եկել ենք խնդրելու մեր քաղաքացիների վստահության քվեն՝ հանուն Երևանի ապագայի, հանուն մեր երեխաների»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































