Մեծ Բրիտանիայում տեղի է ունենում պատմության մեջ ամենաթանկարժեք ամուսնալուծության գործընթացը: Կովկասյան ծագում ունեցող ռուս միլիարդատերի կինը ամուսնալուծության հետևանքով կստանա 453 միլիոն ֆունտ սթեռլինգ (588 միլիոն դոլար), հաղորդում է BBC-ն:
Բրիտանական դատարանին չի բավարարել ամուսնու փաստարկները, որ ունեցվածքն ինքն է վստակել: Դատարանի վճռի համաձայն՝ կինը կստանա համատեղ ակտիվների 41.5 տոկոսը:
61-ամյա օլիգարխը ծնունդով Կովկասից է, մինչդեռ նրա 44-ամյա կինը՝ Եվրոպայից: Նրանք միմյանց մեղադրում են արտամուսնական կապերի մեջ լինելու համար:
Ինչպես հաղորդում է RBK-ն, ըստ ամենայնի խոսքը «Նորթգազ» ընկերության նախկին համասեփականատեր Ֆարհադ Ահմեդովի մասին է, որի կարողությունը գանահատվում է 1.3 միլիարդ դոլար:







































