Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը փորձում է դրական խթանից զրկել Դամասկոսի կողմից աջակցություն գտած ռուսական նախաձեռությունը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու մասին՝ կարծում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հինգշաբթի ելույթ ունենալով լրագրողների առջև՝ նա ասել է, որ իրենք գործ ունեն ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից մեկի նախարարի հետ, ով առաջ է վազում ու կանխորոշում եզրակացություններ, որոնք պետք է պարունակվեն ՄԱԿ-ի տեսուչների զեկույցում:
Երեկ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ հաջորդ շաբաթվա սկզբին սպասվող զեկույցը կհաստատի Սիրիայի իշխանությունների մեղավորությունը Դամասկոսի արվաձանում կատարված քիմիական հարձակման մեջ:







































