Այսօր՝ մայիսի 11-ին, նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր համաձայնագիրը, որից հետո ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը: Արմեն Ռուստամյանի խոսքով` այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չունի:
Ռուստամյանը նշեց, որ երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա և ՀՀՅ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի, կկայացվեն որոշումնեեր:
Ռուստամյանի հավաստմամբ՝ ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության այս նոր հուշագրով ավելի մեծ ուշադրություն կդարձվի կոռուպցիայի դեմ պայքարին, կադրային քաղաքականությանը և ընտրական գործընթացներին:
«Ավելի արագ տեմպեր պետք է հաղորդել աշխատանքներին, և խնդիրների լուծման հնարավորություն կունենանք»,- նշեց Ա. Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































