Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Մի քանիսին իշխանությունն էր ուղարկել ԿԸՀ, ինձ էլ Արման Վարդանյանն էր զանգել. Մուշեղ Սաղաթելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։

– Պարոն Սաղաթելյան, վերջին օրերին տարատեսակ հայտարարություններ եղան «Ծառուկյան» դաշինքի ըմբոստացած պատգամավորների կողմից։ Ի վերջո, ինչպե՞ս հասկանանք՝ տեղյա՞կ էին այդ ինքնաբացարկի դիմումներից, թե՞ ոչ։

Ինձ թվում է՝ այդ բոլորի միջից միայն ես կարող էի տեղյակ չլինել։ Ստորագրությունների, անձնական գործերի ընդունման ժամանակ երևի նման մի դիմում է եղել, և ստորագրել են։ Բայց ես ամեն ինչ հասկացա՝ բացի մի բանից. եթե պատգամավորի թեկնածու ես, ի՞նչ կարիք կար նախապես գրել, որ հրաժարվում ես։ Ինչ մնում է մնացածին, ապա իմ կարծիքով՝ պայմանավորվածություն եղել է թվերի հետ կապված՝ եթե այսքան քվե չես հավաքում, ապա այդ ստորագրած դիմումն ուժի մեջ է  մտնում։ Երևի այդպես է եղել։

– Այսինքն՝ Դուք այսօր ևս պնդում եք, որ տեղյակ չեք եղել, որ նախապես ինքնաբացարկի դիմումի տակ ստորագրել եք։

– Իմանալն այսպես էր։ Բացի նրանից, որ ինչ-որ դիմում են ստորագրել տվել, պետք է խոսակցություն  լիներ, չէ՞, եկեք զրուցենք, որ այսպես է լինելու։ Ինձ հետ նման  խոսակցություն չի եղել, որ այս թուղթը համարվում է ինքնաբացարկ կոչեցյալը, որ եթե համապատասխան թվով ձայներ չհավաքեմ, ապա պետք է ինքնաբացարկի դիմեմ։ Բայց ես նախապես ձայն չեմ խոստացել, ես ազնվորեն եմ պայքարել, առանց փողի ու ճնշումների։ Մնացածի հետ գուցե պայման է եղել, իրենք էլ փորձում են այդ պայմանը պահել։ Երևի համապատասխան թվով ձայն չեն հավաքել ու պետք է ինքնաբացարկ հայտնեին։

– Եթե այդպիսի պայմանավորվածություն կար, ապա ԿԸՀ գնալու և մանդատ  պահանջելու իմաստը ո՞րն էր։

– Եթե հանկարծ բախտներդ բերի իրենց հանդիպեք՝ այդ հարցն իրենց կտաք։ Դա ինչ-որ խաղ էր՝ կազմակերպված իշխանությունների կողմից, որպեսզի Գագիկ Ծառուկյանի անձը մի քիչ թուլացնեին։

– Վարկաբեկեի՞ն։

– Ոչ միայն վարկաբեկեին, այլև իշխանությունների այդքան ճնշումներից հետո Ծառուկյանը նորից 30 տոկոսի չափով ձայն հավաքեց։ Այդ ձևով ուզեցին թուլացնել։

– Այսինքն՝ ստացվում է, որ այդ օրը իշխանություննե՞րն էին  այդ պատգամավորներին ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

– Եթե Գագիկ Ծառուկյանին ձեռնտու չէ, էլ ո՞վ է մնում։ Միայն իշխանություններին էր ձեռնտու։  Բացի դրանից, իմ կարծիքով՝ այդ մարդկանց մի մասը հենց իշխանությունների մարդիկ էին։

– Ըմբոստացածների՞ց նկատի ունեք։

– Ես որ չասեմ էլ… այդ մարդկանց մեծամասնությունը  նաև Հանրապետական են եղել, իշխանությունների հետ են աշխատել։ Ոչ բոլորը, իհարկե, մի երկուսը կային, որ չէ։

– Իսկ Ձեզ այդ օրը որևէ մեկը հուշե՞լ էր, որ գնայիք ԿԸՀ։

– Ես Գյումրիում էի, գիտեք, լրագրողները զանգեցին։ Հետո «Միասնություն» շարժման Արման Վարդանյանը զանգեց ասեց՝ պարոն Սաղաթելյան, մի քանիսն արդեն գնացել են։ Ես մտածեցի, որ «Ծառուկյան» դաշինքն էլ է  տեղյակ։ Գնացի՝ ես էլ գրեցի, բայց ի՞նչն էր զարմանալի։ Ես համամասնականով 38-րդ տեղում էի, նույնիսկ այդկերպ չէի անցնում, ի՞նչ կարիք կար իմ անունից ինքնաբացարկի դիմում ուղարկել ԿԸՀ։ Ես գնացի զուտ նրա համար, որ պարզեի՝ ինչ է  կատարվել։ Ես որևէ մեկի հետ ինքնաբացարկի դիմում գրելու խոսակցություն չեմ ունեցել։ Գնացի համոզվեցի, որ թղթեր ենք ստորագրել, ասեցին՝ առանց նայելու ինչի՞ եք թղթեր ստորագրել։  Դե, վստահություն կար այդ քաղաքական ուժի նկատմամբ։ Էլ չգիտեի՝ ինչի հետ է կապված,  չեմ էլ ցանկանում հիմա դիմել, եթե նույնիսկ հիմա կանչեն ասեն՝ ձեր հերթը հասել է, ես կհրաժարվեմ։ Չեմ ցանկանում պատգամավոր դառնալ։

– Փաստորեն եթե հստակեցնենք՝ մի քանիսին իշխանություններն էին ուղղորդել գնալ ԿԸՀ, ձեզ էլ Արման Վարդանյանն  է զանգել ասել։

– Այո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում