Ամերիկյան Pew Research Center կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանի քաղաքացիներն ամենաշատն են ափսոսում Խորհրդային Միության փլուզման համար: Հետազոտության տվյալներով՝ Հայաստանում հարցվածների 79%-ն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Մոլդովան (70%), որին հետևում է Ռուսաստանը (69%):
Pew Research Center-ը ներկայացրել է նաև տվյալներ այն մասին, թե տարբեր երկրների քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն պատմության մեջ Իոսիֆ Ստալինի դերի մասին: Այս ցուցանիշով առաջատար են Ռուսաստանը (58%) և Վրաստանը (57%): Հայստանում Ստալինի դերը դրական են գնահատել հարցվածների 38%-ը:









































